Մայրենիի ստուգատես առաջադրանք 4

Ծանոթացիր չրորրորդ դասարանն ավարտող կրտսեր ընկերներիդ բլոգներին։ Ընտրի՛ր մեկ սովորողի բլոգ և կատարի՛ր անհրաժեշտ դիտարկումները։
Ուսումնասիրության, դիտարկման համար օգնող հարցեր․․․
1․ Ծանոթացի՛ր բլոգի հեղինակի հետ․ Անուն, ազգանուն, դասարան
Վաչիկ Հարութունյան 4.1 դասարան։
2․ Ուսումնասիրի՛ր բլոգի բաժինները։ Դրանցից ամենաշատը ո՞րը քեզ հետաքրքրեց, ինչո՞ւ։
 Ինձ ամենա շատը հետաքրքրեց “իմ գիրքը” իմ գիրքը – Վաչիկ Հարությունյան
3․ Բլոգի ուսումնասիրություններից ելնելով, գրի՛ր, թե բլոգի հեղինակը ի՞նչ նախասիրություններ ունի և ի՞նչը քեզ հուշեց նման կարծիք ձևավորել։
Նա հաճախում է գիմնաստիկաի։
4․ Առանձնարո՛ւ այն նյութը, որը քեզ ամենաշատը դուր եկավ։ Պատճառաբանի՛ր ընտրությունդ։
Богатое воображение – Վաչիկ Հարությունյան Այս նյութը ինձ դուր եկավ որովհետև առաջադրանքները շատ հետաքրքիր են։
5․Արդյո՞ք բլոգում տեսանելի են իրականացված նախագծերը (օրինակ՝ բնագիտական փորձեր, հարցազրույցներ, ճամփորդություններ)։ Նշվիր հղումներով։
Ոչ ես չգտա։
6․Որքանո՞վ է բլոգի կառուցվածքը համապատասխանում ուսումնական պլանին (Մայրենի, Մաթեմատիկա, Շրջակա աշխարհ և այլն)։
Ես նկատեցի որ նա թեստերի որևե մասը չի կատարել օրինակ 6 թեստը։

Comments

Շրջանագիծ և Շրջան

Comments

Ստեփան Զորյան․ Ճանապարհորդ Ջեկոն

Posted on 

Մի անգամ աշնանը ես մի ուրախ ճանապարհորդություն կատարեցի դեպի Երևան։ Լենինական քաղաքից մի պառավ` զամբյուղը ձեռին եկավ-մտավ մեր վագոնը։
— Կարելի՞ է։
— Համեցե՛ք, մայրիկ, համեցե՛ք…
Եվ մենք չորս հոգով մի կողմ քաշվեցինք ու պառավին տեղ տվինք մեր նստարանի վրա։ Պառավը նստեց , զամբյուղը դրեց ոտների տակ ու փեշերով ծածկեց խնամքով. հետո գրպանից մի գիրք հանեց, ակնոցը դրեց  աչքերին ու սկսեց կարդալ։ Եվ էլ ոչ մի խոսք։ Չորս հոգի նստած ենք կողք կողքի, ոչ մեկս չի հարցնում ո՞վ եք, ո՞ւր եք գնում, ինչպես լինում է առհասարակ։ Է՜հ, պատահում են այդպիսի մարդիկ էլ, որ խոսել չեն սիրում։ Այդպես անխոս գնում ենք մի փոքր տեղ, մեկ էլ տեսնեմ պառավի զամբյուղի մեջ ինչ-որ բան է շարժվում։ «Երևի հավ է», մտածում եմ։ Բայց պառավն այդ շարժումից անհանգստացավ, անմիջապես ոտքով խփեց զամբյուղին և փեշերով ավելի ծածկեց։ Մի կարճ տարածություն նա ոտն այնպես մի քանի անգամ զարկեց զամբյուղին ու շարունակեց անխոս կարդալ: Մի քիչ էլ գնացինք, զամբյուղից ճանկռտոց լսվեց: Այս անգամ պառավը փեշերը ետ տարավ ու կռացավ զամբյուղի վրա և կամաց, շատ կամաց, հազիվ լսելի ձայնով սաստեց. -Սո՛ւս, սո՛ւս, անպիտան։

Մեր կուպեի ճամփորդները զարմացած իրար նայեցին, իսկ ես մտածեցի, որ զամբյուղինը հավ չի, այլ երևի կատու։ Գնացինք մի փոքր էլ,  կոնդուկտորը  եկավ տոմսերն ստուգելու։
-Ձեր տոմսը, ձեր տոմսը,-կրկնում էր նա բարձրաձայն։

Եվ այդ ժամանակ ահա պառավի փեշերի տակից հանկարծ.

-Հա՛ֆ-հա՛ֆ-հա՛ֆ…

Վագոնը լցվեց շան հաչոցով։ Ճամփորդները եկան հավաքվեցին հաչոցի վրա, իսկ պառավն, իրեն կորցրած, ոտով խփում էր զամբյուղին և շարունակ շշնջում.
-Ջեկո՛, Ջեկո՛, անպիտա՛ն… Շունը բոլորովին չի լսում. հաչում է, կլանչում և զամբյուղը ճանկռոտում։ Բարկացած կոնդուկտորը կռացավ և վախվխելով զամբյուղը բաց արավ. նապաստակի արագությամբ դուրս նետվեց մի պստիկ, կատվից էլ փոքր ճերմակ շնիկ` վզին կապույտ ժապավենից մի բանթ։ Դուրս նետվելով` նա մի ակնթարթ իր խոշոր, սև աչքերով նայեց անծանոթ դեմքերին և, պառավին նկատելով, թռավ նրա գոգը։
-Սա ի՞նչ բան է,- ասում է կոնդուկտորը,- ձեզ ո՞վ իրավունք տվեց շանը բերել վագոն։
— Ի՜նչ կա որ,- ասում է պառավը շանը գրկելով,- զամբյուղի մեջ ձեզ հո վնաս չի տալիս։
-Շունը վագոն մտցնելու իրավունք չկա,-զայրանում է կոնդուկտորը։- Եկող կայարանում կա՛մ կիջնեք, կա՛մ շանը կթողնեք։
-Վա՛յ, ես իմ Ջեկոյին չեմ թողնի։ Գրկիս կպահեմ։
-Չի՛ կարելի,- կտրեց կոնդուկտորն ու անցավ մյուս ճամփորդների տոմսերն ստուգելու։

Հասանք կայարան. պառավը շփոթված սկսեց շանը փաթաթել փալասներով, երևի այդպես պահելու, որ չհեռացնեն։ Բայց կոնդուկտորը շուտով վերադարձավ։
— Դե, մայրիկ, կա՛մ իջեք, կա՛մ շանը թողեք էս կայարանում; Պառավը չի համաձայնում։
-Չեմ կարող,- ասում է,- շունը թողնել։ Սա տղայինս է. դրել է, որ տանեմ Երևան։ Կմեռնեմ` չեմ թողնի։
-Դե՛ իջեք։
-Ո՛չ կիջնեմ, ո՛չ կթողնեմ…
Երկար նա իրենն էր ասում, սա` իրենը, մեկ էլ կոնդուկտորը նեղսրտած առաջ եկավ։
— Հասկացի՛ր, մայրիկ, ես իրավունք չունեմ վագոնում շուն թողնելու։

Այս ասելով` նա շանը խլեց պառավի ձեռքից և կլանչեցնելով տարավ դռնից գցեց դուրս։ Պառավը ճղճղաց ու վազեց կոնդուկտորի ետևից, բայց մինչև կերթար դեպի դուռը, գնացքը շարժվեց։ Պառավը մնաց շվարած։
-Վա՛յ, հիմա ես ի՜նչ պատասխան տամ տղիս։

Ու մինչև մյուս կայարանը նա ձեռները խփում էր ծնկներին ու վշտացած տրորվում, հուզվում.
— Վա՛յ։ Ջեկո ջան, քեզ պահեցի, որ  կորցնե՜մ։ Վա՛յ, Ջեկո ջան…

Առաջադրանքներ

1․ Պատմվածքի համար ավարտ մտածեք։
Կոնդուկտերը նկատեց վոր պառավը հուզվել է և գնաց շանը բերեց։
2․ Ստեղծված իրավիճակում ո՞վ էր մեղավոր։ Պատասխանը պատճառաբանեք։
Ես մտածում եմ որ մղեավորը կոնդուկտերն է որովյետև պառավը մեղկ չուներ որ իրան ուղարկել էին Երևան շան հետ։
3․ Նկարագրեք Ջեկոյին։
Ջեկոն շատ փոքրիկ էր և նրա վզին կապույտ ժապավեն էր։
4․ Սևով ընդգծված նախադասությունները դուրս գրեք և կարմիրով նշեք այդ նախադասությունների ենթական և ստորոգյալը։
5․ Տեքստից դուրս գրեք 10 բայ և գրեք դրաց դեմքը, թիվը, ժամանակը։

եկավ – 3-րդ դեմք, եզակի անցյալ ժամանակ
մտավ – 3-րդ դեմք, եզակի անցյալ ժամանակ
նստեց – 3-րդ դեմք, եզակի անցյալ ժամանակ
կարդալ – անորոշ դերբայ
զարկեց – 3-րդ դեմք, եզակի անցյալ ժամանակ
լսվեց – 3-րդ դեմք, եզակի անցյալ ժամանակ
ասում է – 3-րդ դեմք, եզակի ներկա ժամանակ
բաց արավ – 3-րդ դեմք, եզակի անցյալ ժամանակ
վազեց – 3-րդ դեմք, եզակի անցյալ ժամանակ
շարժվեց – 3-րդ դեմք, եզակի անցյալ ժամանակ

Comments

Երկրաբանական թանգարան

Երկրաբանական թանգարանը շատ շքեղ և հարուստ տեսք ուներ։
Ես շատ հավանեցի փղին: Նա ուներ 4 ատամ։ Նա շատ մեծ էր։ Ինձ նաև շատ դուր եկավ փղի ժանիքը։ Այդ փիղը 12 տարեկան էր։ Հետաքրքիր տեսք ուներ։ Նա 3,5 մետր էր։
Ես նաև շատ հավանեցի թևնոցները։ Նրանց վրա ա շատ գեղեցիկ ուլունքներ են։ Ես տեսա երկնաքար որը երազանքները կատարում է։ Այնտեղ շատ գեղեցիկ քարեր էին ցուցադրված։ Ես շատ գեղեցիկ թևնոց պատրաստեցի։
Ես շատ տպավորված եմ այս ճամբորդությունից։ Կցանկանայ ընկեր Սոնայի հետ հաճախ այցելել նման վայրեր։


Comments

Задание 1.6

1. Как называются слова, которые здесь перечислены?

Бегемот, болезнь, верблюд, гроза, дождь, диван, доброта жадность, инженер, костюм, карандаш, охотник, печаль, посуда, вьюга, радость, писатель, друг, упрямство, актер.

Впишите слова:

инженер, охотник, актер, писатель – люди;

Бегемот,верблюд,— животные;

диван, — предметы, вещи;

болезнь, доброта – чувства, качества человека;    

гроза, дождь, — явления природы.

2. Прочитайте начало текста. Продолжите его.

Лес.

Вот и пришла осень в лес. Все деревья, кусты, цветы …

3. Продолжите ряд слов.

Названия деревьев: дуб, сакура, ель.

Название цветов: подснежник, тюльпан, розы.

Названия грибов: боровик, мухамор.

Названия птиц: воробей, арёл.

Названия животных: тигр,

Прочитайте. Запишите слова в два столбика.

Музыка, композитор, картина, художник, сочинять, пение, певец, гнездо, птичка, петь, бабочка, цветок, машина, водитель, учить. (Кто? Что?)

Кто – композитор, художник, певец, птичка, бабочка, водитель.

Что – музыка, картина, сочинять, пение, гнездо, петь, цветок, машина.

5. Спишите, вставляя нужные предлоги.

Всё лето листья подставляли солнцу свои ладошки. Они пропитались солнцем. … осени листочки стали золотыми (в, за, к). Капля воды стукнула … листку (с, по). Лист упал. Синица села … дерево (на, до, над). Ветер закружил листву. Зашумел золотой дождь. Как красиво осенью … лесу (по, из, в)!

6. Прочитайте. Разделите текст на предложения. Спишите. В конце предложений поставьте нужные знаки препинания.

Из родников вода течёт в ручьи, из ручьёв она бежит в реки. Большие реки текут в моря куда девается вода. Из моря почему она не бежит через край. Вода из моря поднимается туманом. Из тумана рождаются тучи из туч вода падаёт на змлю.

7. Продолжите:

Одежда: шуба, футболка, штаны, носки, перчатки.

Пища: суп, овощи, пюре, борщ, шоколад.

Напитки: чай, компот, вода, гозировка.

Посуда: тарелки, кружка, вилка, ложка.

Учебные вещи: книга, ручка, карандаш, рюкзак, тетрадь, мел.

8. Составьте 3 вопросительных и 3 побудительных предложения.

Comments

Մայրենիի ստուգատես առաջադրանք 1

Բարդ նախադասություն

348. Ա ևԲ խմբերի նախադասությունները համեմատի՛ր: Յուրաքանչյուր նախադասության մեջ քանի՞ ստորոգյալ կա: Ա. Հին ժամանակներում առագաստանավը շատ կարևոր փոխադրամիջոց էր համարվում: 1862 թվականին առագաստանավերով մրցելու կանոններ մշակվեցին: Նրան շատ է հետաքրքրում առագաստանավային սպորտը: Արդեն տասնվեցերորդ դարում գեղասահքի սիրահարներ կային Հոլանդիայում: Բ. Հին ժամանակներում առագաստանավը շատ կարևոր փոխադրամիջոց էր համարվում, իսկ այսօր նա միայն սպորտում է գործածվում: 1862 թվականին առագաստանավերով մրցելու կանոններ մշակվեցին, իսկ դրանից առաջ մրցող մարզիկներն ուղղակի պայմանավորվում էին: Նրան շատ է հետաքրքրում առագաստանավային սպորտը, որը հրապուրում է ծովի, երկնքի ու համարձակության բոլոր սիրահարներին: Արդեն տասնվեցերորդ դարում գեղասահքի սիրահարներ կային Հոլանդիայում, որտեղ մշակվել է այսօրվա գեղասահքի տեխնիկան:

Ա խմբում կա 4 ստորոգյալ։
Բ խմբում կա 7 ստորոգյալ։

349. Նախադասություններն ավարտի՛ր: Առաջադրանքը հնարավո՞ր է կատարել՝ առանց ստորոգյալ ավելացնելու:

Աքլորներն իրար բզկտում էին, որովհետև մրցում էին առաջնորդ դառնալու համար։ Սարսափելի փոթորկից նավը շուռ կգար, եթե նավաստիները չկարողանային ժամանակին կառավարել այն։ Փողոցում երեխաներից բացի մարդ չկար, ուրեմն բոլորը տներում էին մնացել։ Փողոցում երեխաներից բացի մարդ չկար, իսկ մեծահասակները զբաղված էին իրենց գործերով։ Քանդակագործը գիշեր ու զօր աշխատում էր, երբ պատվերը պետք է շուտ ավարտեր։ Լավ եղանակին այնտեղ էի տանում շնիկիս, որ վազվզի ու խաղա ազատորեն։

350. Ա ևԲ խմբերի նախադասությունները համեմատի՛ր: Ի՞նչ տարբերություն կա:

Ա. Քամին կամակոր տարերք է: Մարդիկ նրա էներգիան էլ են օգտագործում: Բնության քանդակագործներից մեկն էլ քամին է: Նա անդուլ աշխատում է փոխել Երկրի դեմքը: Այնտեղ չոր ու մերկ հող կա: Քամին փոշու զանգվածներ է օդ հանում: Բ. Քամին կամակոր տարերք է, բայց մարդիկ նրա էներգիան էլ են օգտագործում: Բնության քանդակագործներից մեկն էլ քամին է, որը անդուլ աշխատում է

փոխել Երկրի դեմքը: Քամին փոշու զանգվածներ է օդ հանում այնտեղ, որտեղ չոր ու մերկ հող կա:
Ա խմբում յուրաքանչյուրում կա մեկ ստորոգյալ։
Բ խմբում Յուրաքանչյուրում կա երկու կամ ավելի ստորոգյալ։

351. Ինքդ անուններ գտի՛ր և տրված նախադասությունը լրացրո՛ւ:

Նախորդ վարժության Ա խմբում պարզ նախադասություններ են, որովհետև դրանք ունեն մեկ ստորոգյալ և անկախ միտք են արտահայտում։ Բ խմբում բարդ նախադասություններ են, որովհետև դրանք բաղկացած են մի քանի նախադասություններից և ունեն երկու կամ ավելի ստորոգյալներ։:

352. Նախադասություններն ավարտի՛ր: Գտի՛ր ստացված նախադասությունների արտահայտած մտքերի տարբերության պատճառը:

Նա ամեն առավոտ վազում է, որ առողջ լինի։ Նա ամեն առավոտ վազում է, որպեսզի ուժեղացնի իր մարմինը։ Նա ամեն առավոտ վազում է, չնայած եղանակը երբեմն վատ է լինում։ Նա ամեն առավոտ վազում է, իսկ ընկերը նախընտրում է քնել երկար։ Նա ամեն առավոտ չի վազում, այլ մարզասրահ է գնում։

353. Նախադասություններն ավարտի՛ր: Ինչո՞վ են տարբերվում ավարտները:

Մի մարդ շուկայից ոչ թե ձեռնասուն կաքավ գնեց, այլ վայրի թռչուն։ Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, որպեսզի այն պահի իր բակում։ Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, որովհետև նրան շատ էր դուր գալիս այդ թռչունը։ Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, որը շատ գեղեցիկ փետուրներ ուներ։ Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, որին շուտով շատ կապվեց։ Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, երբ շուկայում մեծ աշխուժություն էր։

Comments

Խառը թվերի  բազմապատկումը

Comments

տեփան Զորյան․ Չալանկը

Posted on 

Շատ բան կարելի է պատմել շների մասին, բայց այն, ինչ ուզում եմ պատմել, վերաբերում է մեր շանը, որն արդեն չկա:

Մեր Չալանկը մի սև, բրդոտ շուն էր, կուրծքն ու վիզը ճերմակ, որ հեռվից թվում էր սպիտակ վզկապ։ Փոքրուց նրա ականջներն ու պոչը կտրել էին, այդ պատճառով ամառը սաստիկ տանջվում էր ճանճերի ձեռից, հողը փոս էր անում` մեջը պառկում, կամ ժամերով մտնում էր թփերի ու լոբիների արանքը և դուրս էր գալիս միայն այն ժամանակ, երբ անծանոթ ոտնաձայն էր լսում բակում կամ անցնող շան հոտ էր առնում։

Զարմանալի շուն էր մեր Չալանկը, տարբեր մարդկանց վրա հաչում էր տարբեր ձևով․ մուրացկանների վրա հատընդհատ, ասես իմացնելու համար միայն. անծանոթների վրա կասկածանքով, երևի մտածելով, թե հանկարծ տան բարեկամ չլինի՞. ձեռնափայտով մարդկանց վրա` հախուռն։ Ինչպես երևում էր, փայտ չէր սիրհարգանքով էր վերաբերվում լավ հագնված մարդկանց… Հաչում էր նրանց վրա, այնչափ, որ իմացնի, թե մարդ է գալիս… Իսկ քյոխվի կամ գզրի վրա չէր հաչում, մի երկու բերան «հաֆ» էր անում, կլանչելու պես ու մռռոցով քաշվում մի կողմ։ Վախենում էր…

Ես այն ժամանակ չէի հասկանում դրա պատճառը, բայց հիմա մտածում եմ, որ Չալանկը երևի ընդօրինակում էր մեզ. ինչ վերաբերմունք մենք ունեինք դեպի մարդիկ, նույնն ուներ և նա։ Մենք մուրացկաններին խղճում էինք, և Չալանկը չէր հալածում նրանց, թույլ էր տալիս մտնել բակը. մենք լավ հագնված մարդուց քաշվում էինք, քաշվում էր և նա, քյոխվից ու գզիրից վախենում էինք— վախենում էր և Չալանկը…

Դրան հակառակ՝ մենք սիրում էինք մեր տավարը. սիրում էր և նա… Եթե պատահեր, օրինակ, մեր եզներն առանց հսկողի մնային դաշտում, Չալանկը կմնար նրանց մոտ, նույնիսկ առավոտից մինչև երեկո կհսկեր քաղցած, և երեկոյան միայն, երբ եզները գային տուն՝ նա էլ հետները կգար։

Կամ, օրինակ, մայրս հավերին կուտ էր տալիս. պատահում էր, որ հավերի մեջ լինում էին հարևանի հավեր։ Մայրս «օտար, օտար» ասելով` քշում էր դրանց, որ մերոնց կուտը չխլեն։ Երբեմն Չալանկն ինքն էր անում այդ բանը, երբ մայրս չէր նկատում օտար հավերին— նա ցատկում էր կուտ ուտող հավերի մեջ և «օտարներին» քշում.— ընկնում էր նախ մեկի ետևից ու թռթռացնելով հալածում նրան այնքան, մինչև որ թռցնում էր ցանկապատի այն կողմը։ Հետո գալիս էր մյուսներին…

Ձմեռը հայրս Չալանկին կապում էր մեր գոմի դռան առաջ, ուր նա խոտ էր դնում նրա համար, որ տեղը փափուկ ու տաք լինի։

Հայրս Չալանկին գոմի դռանը կապում էր նրա համար, որ գող գալու դեպքում իմացնի, որովհետև գոմը գտնվում էր մեր տնից բավական հեռու։ Եթե պատահեր դուռը կոտրեին և ամբողջ տավարը տանեին` չէինք իմանա։

— Քնածն ու մեռածը մին է,— ասում էր հայրս և միշտ զգուշացնում, որ եթե ինքը, պատահեց, տանը չեղավ, մենք չմոռանանք Չալանկին կապել գոմի մոտ։

Եվ, պետք է ասած, Չալանկի պատճառո՞վ, թե նրա ահից, ոչ միայն մեր գոմից, այլև մեր բակից բան չէր գողացվում։ Հայրս հավատացած էր, թե մի բան պատահելիս Չալանկը հաչոցով կիմացնի։

Իսկ Չալանկը երբեք սուտ չէր հաչում… Դա արդեն հայտնի էր:

Ու ահա ձմռան մի գիշեր երբ մեր տանը բոլորս քնած էինք, հանկարծ զարթնեցինք ինչ- որ տարօրինակ ձայներից։ Մեկը դիպչում էր մեր դռանը ճանկռոտում և մի տեսակ մռռոցի նման ձայներ հանում։

— Կատաղած շուն կլինի, աման…

Հայրս լուսամատի ապակիների միջով նայեց դուրս, բայց բան չնկատելով, լուսամուտի մի փեղկը բաց արավ ու գլուխը դուրս հանեց։

— Դե կորի՛,– գոռաց նա և ետ դարձավ։– Մեր շունն է, կապը կտրել է։

— Բա խի՞ է դուռը չանգռում,— զարմացավ մայրս։— Չլինի՞ սոված է։

— Չէ՛, հենց իրիկունը, գոմը փակելուց հետո եմ հաց տվել,— պատասխանեց հայրս։– Ով գիտի գելի հոտ է առել, վախից կապը կտրել` դեսն է եկել…

Եվ հայրս, ուսերին գցած արխալուղը մի կողմ դնելով, ուզում էր կրկին անկողին մտնել, երբ շունը, որ լռել էր այդ րոպեին, նորից դիպավ դռանն ու կլանչեց։

— Չէ։ Սա իսկ որ գելի հոտ է առել,— կրկնեց հայրս։ — Վախից կլանչում է…

Ու նորից բարկացավ.

— Դե, կորի՛, անպետք։

Չալանկը ընդհատեց կլանչոցը, բայց դարձյալ դռնովը դիպավ։

— Քեզ պես հազար շուն սատկի, էս ցրտին դուրս չեմ գա,— ասաց հայրս ու մտավ անկողին։

Շունը դռան ետևից կարծես զգաց այդ բանը և ավելի անհանգստացավ. սկսեց նորից կլանչել ու թաթը դռանը քսել:

Կլանչում էր, թաթը դռանը քսում և մի վայրկյան լռում, սպասում։ Տեսնելով ձայն չենք տալիս՝ շարունակում էր նույն ճանկռտոցն ու կլանչը։

Երբ շատ կրկնեց այդ, հայրս է՛լ չհամբերեց. վեր կացավ. բարկացած և այս անգամ, առանց ուսերին մի բան գցելու, դուռը բաց արավ, դռան ետևը դրված ձեռնափայտը վերցրեց ու… շանը.

— Ա՛յ քեզ, քոսո՛տ անտեր։

Շունը կլանչելով հեռացավ։

Հայրս նորից տուն եկավ, դուռը փակեց ու մտավ անկողին։

— Կատաղել է, չի թողնում մարդ քնի։

Բայց հազիվ անկողին էր մտել՝ Չալանկը դարձյալ եկավ, դարձյալ դռնովը դիպավ ու կլանչեց։

Հայրս ուզում էր էլի բարկանալ, բայց այս անգամ մայրս խորհուրդ տվեց` վեր կենալ, տեսնել` ի՞նչ է պատահել։

— Էս շունն իսկի էսպես չի արել։ Չըլնի՞ գոմը գող է մտել,— կասկած հայտնեց նա։

— Ես կարծում եմ գել է տեսել, դրանից է փախչում,— ասաց հայրս, դժգոհ վեր կենալով ու հագնվելով։—- Եթե գող ըլներ` կհաչեր։ Շունը միայն գել տեսնելիս չի հաչում։

— Դե որ էդպես է` հրացանը վերցրու,— խորհուրդ տվեց մայրս անհանգիստ։— Սոված գելեր կըլնեն…

Հայրս այդպես էլ արավ. հագնվելուց հետո վերցրեց տան ակյունում կախված մեր հին թափանչան ու սկսեց վառոդ լցնել:

— Դու էլ վեր կաց, այ որդի,— ասաց մայրս։— Վեր կաց, ճրագ վառի, հորդ հետ գնա։ Գելերը ճրագի լույսից վախենում են։

Ասաց ու ինքն էլ վեր կացավ։

Եվ մինչ հայրս հրացանը կլցներ, ես հագնվեցի արագ, գայլ տեսնելու ցանկությամբ տարված։ Շատ էի լսել գայլերի մասին, բայց չէի տեսել։

Ճրագը գտա, վառեցի և հորս հետ դուրս եկա։

Դուռը բաց արինք թե չէ` Չալանկը, կապի կտորը վզին, դիպավ հորս ոտներին, կլանչեց ու առաջ վազեց։

Բայց հայրս կանգ առավ շուրջը նայելու։

Ես նույնպես նայեցի. գայլ չի՞ երևում արդյոք…

Ցուրտ էր, ձյուն… Գետինը,տանիքները, պատերը, ծառերը— ամեն ինչ ծածկված էր ձյունով։ Թեև անլուսին գիշեր էր, բայց սպիտակ ձյուների վրա ամեն ինչ երևում էր պարզ։

Գայլ չկար… այսինքն՝ չկային զույգ ճրագի պես վառվող աչքեր, ինչպես նկարագրել էր մայրս։

«Երևի գոմի մոտ է», մտածեցի։

Շունը, որ առաջ էր գնացել, նկատելով հորս և իմ կանգ առնելը, ետ դարձավ իսկույն, կլանչեց ու նորից առաջ ընկավ` շուտ-շուտ ետ` հորս երեսին նայելով, ուզում էր կարծես հասկացնել, որ հետևենք իրեն։

Հայրս, հրացանը պատրաստ բռնած, դարձյալ չորս կողմն աչք ածելով, ես էլ նրա հետ, քայլ առ քայլ գնացինք շան ետևից։

Չալանկը վազում-գնում էր մինչև գոմի դուռը, այնտեղից վազում, գալիս էր հորս մոտ, կլանչում և դարձյալ գնում դեպի գոմը։

Այս բանը Չալանկը կրկնեց մի քանի անգամ, և հայրս, էլ առանց շուրջը նայելու, շտապեց դեպի գոմը։

— Էստեղ մի բան կա,— ասաց նա ու քայլերն արագացրեց։

Ես, ճրագը ձեռիս, հետևեցի նրան։

Չալանկը, գոմի դռան առաջ կանգնած, սկսեց կլանչել ու անհանգիստ շարժումներ անել։

Հայրս անմիջապես բացեց գոմի դուռը, և երբ մտանք ներս, ու ես ճրագով լուսավորեցի գոմը— մեր աչքին պարզվեց մի այսպիսի տեսարան։

Մեր մեծ կովը ծնել էր, հորթը կովի տակ փռած ծղնոտին ընկած շարժում էր երկար ոտները և ուզում բարձրանալ։ Բայց չէր կարողանում։ Իսկ մայրը մզզալով անհանգիստ շուռ էր գալիս երկու կողմի վրա, կապը ձիգ տալիս՝ դունչը հորթին հասցնելու… Ու չէր կարողանում։

Հայրս իսկույն վերցրեց հորթը, մաքրեց, աղ արավ ու դրեց մոր առաջ…

Եվ մինչ հայրս մաքրում, աղ էր անում– Չալանկը, ուրախ կլանչոցով, թռչկոտում էր դեսուդեն։ Իսկ հետո, երբ հայրս հորթը դրեց մոր առաջ, Չալանկը նստեց և, դունչը թաթերին դրած, սկսեց բարի աչքերով նայել կովին ու հորթին, որը դարձյալ, ժամանակ առ ժամանակ, մզզում էր թույլ ձայնով և փորձում վեր կենալ, կանգնել թույլ ոտների վրա…

Այդ տեսնելով՝ Չալանկը ուրախությունից կլանչ-կլանչում էր և կտրած պոչը շարժում շարունակ։

— Այ կեցցե՛ս, Չալանկ,— ասում էր հայրս, նրա գլուխը շոյելով։— Ես քեզ զուր տեղը ծեծեցի։

Պարզվեց, որ Չալանկը, դրսից լսելով գոմում կատարվող անհանգստությունը, կապը կտրել էր՝ եկել մեզ իմացնելու։

Այդ օրվանից մենք սկսեցինք սիրել Չալանկին առանձին սիրով։ Եվ երբ պատահում էր, նա հաչում, կլանչում էր դուրսը` մենք միշտ ուշադիր էինք նրա ձայնին։

Գիտեինք, որ Չալանկը սուտ չի հաչի։

— Շունը խելացի կենդանի է,— ասում էր հայրս այս դեպքից հետո։— Շանն ախպոր պես պիտի սիրել…

Առաջադրանքներ

1․ Ինչո՞ւ էր Չալանկը ամռան օրերին տանջվում ճանճերից։
Չալանկը տանջվում էր, որովհետև նրա ականջներն ու պոչը փոքրուց կտրել էին, և նա չէր կարողանում պաշտպանվել ճանճերից, դրա համար ստիպված փոս էր փորում կամ թփերի մեջ թաքնվում։

2․ Փորձիր հիշել շան հետ կապված որևէ հետաքրքիր պատմություն և համառոտ գրել դա։
Մի անգամ մեր հարևանի շունը գիշերը անընդհատ հաչում էր։ Սկզբում բոլորը կարծում էին, թե պարզապես անցնող մարդկանց վրա է հաչում, բայց հետո պարզվեց, որ բակում օտար մարդ էր մտել։ Շան շնորհիվ ժամանակին նկատեցին և կանխեցին գողությունը։

3․ Բնութագրեք պատմվածքի շանը, խոսքը հիմնավորիր տեքստից հատվածներով։
Շունը խելացի էր և հոգատար էր։

4․ Տեքստից դուրս գրեք անձնանիշ և իրանիշ 5-ական գոյականներ, դրանք դրեք գործիական հոլովով։

Անձնանիշ գոյականներ։

հայր – հորով
մայր – մորով
որդի – որդով
մարդ – մարդով
հարևան – հարևանով

Իրանիշ գոյականներ

շուն – շնով
գոմ – գոմով
դուռ – դռնով
ձյուն – ձյունով
փայտ – փայտով


5․ Տքստում գտեք 1-ին, 2-րդ և 3-րդ դեմքով գործածված եզակի թվով դերանուններ, դրանք դարձրեք հոգնակի։

ես – մենք
դու – դուք
նա – նրանք

Comments

Ֆլեշմոբ երկրեորդ մակարդակ

Comments

Ֆլեշմոբ առաջին մակարդակ

Comments

« Previous entries Next Page »

Skip to toolbar